Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Փափուկ հյուսվածքների վնասվածքներ. izmirlianmedicalcenter.com

Փափուկ հյուսվածքների վնասվածքներ. izmirlianmedicalcenter.com

Փափուկ  հյուսվածքների վնասվածքների շարքին են դասվում սալջարդերը, ձգումները, ճնշումը, մկանների, ջլերի, կապանների, փակեղների և նյարդային ցողունների վնասվածքները: Դրանց մեջ են մտնում նաև վերքերը և հոդախախտերը:

 

Սալջարդեր /contusion/

Փափուկ հյուսվածքների և ներքին օրգանների վնասվածքները, երբ մաշկային ծածկույթների ամբողջականությունը խախտված չէ, կոչվում են սալջարդեր: Սալջարդի ժամանակ առավել հաճախ վնասվում են մաշկը, ենթամաշկային ճարպաբջջանքը, մկանները և այլ հյուսվածքներ:

Ախտորոշումը

Սալջարդը սովորաբար դժվար չէ ախտորոշել: Գանգատվում են վնասվածքի շրջանի  ցավերից, այտուցից և ուռածությունից: Սալջարդի շրջանի շոշափումը ցավոտ է, երբեմն նկատվում է ինֆիլտրատի ձևով հյուսվածքների պնդացում:

Բուժումը

Սալջարդերի ժամանակ վերջույթին հանգիստ դիրք են տալիս: Առաջին ժամերին խորհուրդ է տրվում վնասված մասում սառցապարկ դնել: 1-3 ժամ հետո պետք է հեռացնել սառցապարկը, որպեսզի չառաջանա հյուսվածքների չափից ավելի սառեցում: Սառույցը նպաստում է անոթների սպազմին և արյունազեղման փոքրացմանը: Հետագայում այն նվազեցնում է հակաբորբոքային ռեակցիան, որը, չնայած օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, բայց կարող է առաջացնել անցանկալի զգացումներ:

Հաջորդ օրերի ընթացքում նշանակվում են տաքացնող միջոցներ՝ տաք ջրով ջեռակների միջոցով: Անհրաժեշտության դեպքում 3-4-րդ օրվանից նշանակվում է ֆիզիոթերապևտիկ բուժում:

Սալջարդերի լավացման ժամկետը պայմանավորված է դրանց ծանրության աստիճանով, քանակով և կազմում  է 2-3 օրից մինչև 3-4 շաբաթ:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ